Փամփուշտ (ֆիլմ, 1996)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փամփուշտ (այլ կիրառումներ)
Փամփուշտ(1996) անգլ.՝ Bullet | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն Ավստրալիա ԱՄՆ |
Ժանր | քրեական ֆիլմ[1], դրամա[1] և մարտաֆիլմ |
Թվական | 1996 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջուլիեն Թեմփլ[1] |
Սցենարի հեղինակ | Միքի Ռուրկ |
Դերակատարներ | Միքի Ռուրկ, Թուփաք Շակուր, Ջոն Էնոս III, Էդրիան Բրոուդի, Թեդ Լևայն, Ֆրենկ Սենգեր, Manny Pérez?, Jerry Grayson?, Դոննի Ուոլբերգ, Oni Faida Lampley?, Մայքլ Ուիլյամս, Փիթեր Դինքլեյջ և Սյուզան Շեփերդ |
Երաժշտություն | Randall Poster? |
Մոնտաժ | Նիվեն Հովի |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Կինոընկերություն | Village Roadshow Pictures |
Տևողություն | 92 րոպե |
Փամփուշտ–ը (անգլ.՝Bullet), 1996 թ.-ին նկարահանված ամերիկյան քրեական դրամա է, որի ռեժիսորը Ուլիեն Թեմփլն է։ Ֆիլմում խաղում են՝ Միքի Ռուրկը, Թուփաք Շակուրը, Դոնի Ուոլբերգը, Էդրիեն Բրոուդին, Թեդ Լևինը, Ջոն Էնոս III- ը, ինչպես նաև Փիթեր Դինքլեյջն և Մայքլ Ք.Ուիլյամսը։ Սցենարը գրել են Բրյուս Ռուբենշտեյնը և Ռուրկը ՝«Պարոն» Էդդի Քուք կեղծանվամբ։ Ֆիլմը թողարկվել է Շակուրի սպանությունից մեկ ամիս անց։
Միքի Ռուրկը նաև ֆիլմի երաժշտական ղեկավարն էր։ Ֆիլմը սահմանափակ տարածում ուներ ԱՄՆ-ի կինոթատրոններում։ Այն թողարկվել է Նյու Յորք քաղաքում 1994 թ.-ին, իսկ ֆիլմի նկարահանման զգալի մասը կատարվել է Բրուքլինում[2]։ Ռուրկն ու Շակուրը ընկերանում են նկարահանման հրապարակում այնուհետև ընկերությունը շարունակում նաև ֆիլմային գործունեությունից դուրս։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուտչ «Փամփուշտ» Սթայնը (Միքի Ռուրկ) 35-ամյա հրեա-ամերիկացի դատապարտյալ և նարկոման է, ով պայմանական վաղաժամկետ ազատվում է բանտից ՝ 8 տարվա պատիժը կրելուց հետո ՝ իր ընկերոջ՝ իռլանդա-ամերիկացի գանգստեր Փեդդիի կողմից կատարված կողոպուտի հանցակից հանդիսանալու համար։ Ազատվելուց հետո Բալլեթը և նրա լավագույն ընկերը ՝ Լեսթերը (Ջոն Էնոս III) թմրանյութեր ձեռք բերելու համար թալանում են երկու դեռահասների։ Նա նաև թալանում և վնասում է թմրանյութեր տեղափոխող Ֆլեքոյի (Մենի Փերեզ) աչքը ՝ ստիպելով, որ իր ղեկավար Թենկին (Թուփաք Շակուր) տեղեկացնի, որ «Փամփուշտ»–ը վերադարձել է։
Նա վերադառնում է Բրուքլին ՝ ապրելու իր անգործունակ ընտանիքի հետ, ներառյալ իր ալկոհոլիկ հայրը, ընկճված մայրը և նրա երկու եղբայրները, Վիետնամյան տարեց հոգեկան անկայուն վիճակում գտնվող վետերան Լուիսը (Թեդ Լեւին) և իր կրտսեր եղբայր Ռուբին (Էդրիեն Բրոուդին),որը սկսնակ գրաֆիտային նկարիչ էր։
Թանկը տեղացի նարկոբարոն է, որը պետք է հաշվեհարդար տեսնի Փամփուշտից, ով վնասել է իր աչքը, միասին բանտում նստած ժամանակ։ Փամփուշտը կարծե թե ընդունում է մարտահրավերը։ Թանկը սկզբում ճնշում է գործադրում Փեդդիի վրա, որպեսզի այդ ընթացքում գտնի ու գնդակահարի նրան։Ավելի ուշ, նա փորձում է սպանել նրան, ստիպելով Փեդդիի դիլերներին թույնով խառնված թմրանյութ վաճառել Փամփուշտին։ Նա անհաջողության է մատնվում, երբ զինված անձինք թալանում են ողջ թմրանյութի պաշարը,իսկ զինյալներից մեկը դանակահարում է Ռուբիի ձեռքը ։
Ֆիլմի ողջ ընթացքում Փամփուշտը մշտապես զբաղված է հերոինի որսով եւ հարևանի տնից թանկարժեք իրերի կողոպուտով,որոնք այնուհետև Լեսթերի հետ վաճառում են "թարթչավոր Ֆրենկի" անունով (Լարի Ռոմանո)իտալա-ամերիկյան գանգստերին:Նա նաեւ խրախուսում է Ռուբիին մասնակցություն ունենալ իր նպատակներին եւ խորը բարեկամական զրույց է ունենում Լեսթերի հետ, հետաքրքրվելով թե արդյոք Լեսթերը կարող է թաքնված միասեռական լինել, քանի որ նրա մայրը նրանթողել է իսկ հայրը՝ մահացել, երբ նա երեխա է եղել, բայց վերջինս հերքում է դա։ Փամփուշտին սպանելու առաջին անհաջող փորձից հետո, Թանկն իր աջակիցներից մեկին ստիպում է կռիվ սկսել «Փամփուշտ»–ի հետ, որին ականատես է լինում Լուիսը։ Պայքարն ավարտվում է ոչ-ոքիով, երբ դահիճը կոտրում է իր ձեռքը։ Փեդդին գլխի է ընկնում,որ Թենքը ջանում է ոչնչացնել «Փամփուշտ»–ին և որ փորձում է իրեն և իր գործընկերներին թշնամացնել։ Վերջինս իր համախոհ Բիգ Բոլսի(Դոննի Ուոլբերգ) հետ միասին դեմ են դուրս գալիս Թանկին՝ սպանելով նրա երկու կամակատարներին, այդ թվում՝ Հայ Թոփին (Մայքլ ք.Ուիլյամս)։
Փամփուշտը կարճ ժամանակով վերադառնում է տուն, որտեղ մորն ասում է, որ ցավում է ամեն ինչի համար, ինչի միջով նրան ստիպել է անցնել այս տարիների ընթացքում։ Ավելի ուշ նա Ռուբիի և Լեյսթերի հետ գնում է գիշերային ակումբ։ Փեդդին փորձում է օգնել «Փամփուշտ»–ին փախչել, քանի որ Թանկը նրան սպանելու ճանապարհին էր։ Այնուհետև «Փամփուշտ»–ն հասկանում է թե իր հետ ինչ է կատարվելու շուտով, երբ Թանկը և նրա մարդիկ իրեն անկյունում շրջափակման մեջ են գցում և սպանում, ինչը Ռուբիի համար սարսափելի էր։
«Փամփուշտ»–ի հուղարկավորությունից կարճ ժամանակ անց Լուիսը վրեժխնդիր է լինում Թանկից սպանելով նրան և կտրելով նրա կոկորդը,երբ նա փորձում էր մտնել իր ակումբ։ Այնուհետև Լուիսը «Փամփուշտ»–ի կենդանի առնետներին բաց է թողնում Թանկի դակի վրա, բացականչելով « Հատուցումը՜, լակոտ »(տող, որը Թանկն ասաց «Փամփուշտ»-ին, երբ իր համախոհների հետ սպանեց վերջինիս)։ Ֆիլմի վերջանում է այն տեսարանով, որ Լուիսը դիտում է, թե «Փամփուշտ»–ի առնետը ինչպես է պատրաստվում վայելել Թանկի դիակը։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միքի Ռուրկ որպես՝ Բաթչ «Փամփուշտ» Սթեյն
- Թուփաք Շակուր որպես՝ Թանկ
- Էդրիեն Բրոուդի որպես՝ Ռուբի Սթեյն
- Թեդ Լևին որպես՝ Լուիս Սթեյն
- Մեթյու Փաուերսը որպես՝ Փադի
- Դոնի Ուոլբերգ որպես՝ Մեծ «ձվեր»
- Սյուզան Շեպհարդ որպես՝ Քուքի Սթեյն
- Ջերրի Գրեյսոն որպես՝ Սոլ Սթեյն
- Մենի Փերեզ որպես՝ Ֆլաքո
- Ջինա Ֆիգուերան ՝ Լաուրայի դերում
- Ջոն Էնոս III որպես՝ Լեսթեր
- Ժենե Քենֆիլդ ՝ որպես Ռեյներ
- Մայքլ Ք․ Ուիլլիամս որպես՝ գլխավոր
- Մեծն Ստրեթչ որպես՝ Դալլաս
- Փիթեր Դինքլեյջ որպես՝ շենքի պատասխանատու
- Ջերմեյն Հոփքինս որպես՝ Փադջի
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|